ՀՐԱՏԱՊ․ Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ, չե՞ք հավատում, հարցրեք Նիկոլին․ Ադրբեջանի ՄԻՊ

Մանրամասներ

1

Ադրբեջանի մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարը գրում է․

«Հունիսին Ստեփանակերտը կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ, չե՞ք հավատում, հարցրեք Նիկոլին»։

Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։

«Խանքենդին (Ստեփանակերտը-Mediaport) հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»,-գրել է Սահիդովը։

Մեկ այլ գրառման մեջ նա նշում է, թե զարմանալի է, որ Ստեփանակերտի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին իր թվիթը տարակուսանք է առաջացրել Հայաստանում։

«Կարծես թե սովորական հայերն ու սփյուռքի ներկայացուցիչները անհրաժեշտ չափով տեղեկացված չեն Նոյեմբերի 10֊ի հայտարարության բովանդակությանը։

Այնտեղ հստակ նշված է, որ Ստեփանակերտն ու մյուս քաղաքները աստիճանաբար անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։

Չեք հավատում՝ հարցրեք Նիկոլին»,-գրել է Սահիդովը։

1