Թուրքիայում զբոսաշրջության ոլորտի անկումը 40 տոկոս է կազմել

Մանրամասներ

ա

Թուրքիայի Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2021 թվականի առաջին եռամսյակում երկրում զբոսաշրջությունից ստացված շահույթը կրճատվել է 40 տոկոսով՝ կազմելով 2,45 միլիարդ դոլար: Իսկ նույն ժամանակահատվածում երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է՝ հասնելով 905 322 մարդու, ինչը 54 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշներից, գրում է Аhval գործակալությունը:

Նախորդ տարվա արդյունքով՝ զբոսաշրջության ոլորտում շահույթը կրճատվել է երկու երրորդով՝ փոքր-ինչ գերազանցելով 12 միլիարդ դոլարը: Այդկերպ համավարակը գրեթե դադարկել է ոլորտը, որն ավանդաբար համարվում է առաջատարը երկրի տնտեսությունում: Զբոշաշրջությունը կազմում է Թուրքիայի տնտեսության 12 տոկոսը:

Զբոսաշրջության ոլորտում հեռանկարների բացասական ակնկալիքները հիմնվում են մարտի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճի վրա: Հիվանդության գագաթնակետի ժամանակ գրանցվել է օրական վարակվելու 63000 նոր դեպք:

Ինչպես նշում է պարբերականը, Թուրքիան զբաղեցնում է աշխարհում չորրորդ հորիզոնականը վարակվելու ամենօրյա ցուցանիշների թվով: Ապրիլի 12-ից Ռուսաստանը հայտարարել է, որ կսահմանափակի թռիչքները դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ մինչեւ հունիսի 1-ը COVID-19-ի դեպքերի թվի աճի պատճառով: Ռուսաստանն այդ երկրում օտարերկրյա զբոսաշրջիկների խոշորագույն աղբյուրն է. մինչեւ 2020 թվականն ամեն տարի Թուրքիա է այցելել շուրջ 6 միլիոն ռուսաստանցի: