Բենզինի գինը շարունակ աճում է, միայն վերջին ամսում՝ 14%-ով

Մանրամասներ

 

աՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի մարտ ամսվա դրությամբ գնաճի պատկերը՝ համեմատելով այն 2020-ի նույն ժամանակահատվածի հետ: Պարզվել է, որ մարտի համեմատ սպառողական գներն աճել են 5.8 տոկոսով։ Ընդ որում՝ ոչ պարենային ապրաքների գները մեկ տարվա ընթացքում ավելացել են 8.4 տոկոսով։

Վերջին օրերին հայաստանյան բենզալցակայաններում բենզինի գինը դարձյալ բարձրացել է: Խոշոր լցակայաններում մի քանի օր է ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը կարելի է գնել 440 դրամով, իսկ պրեմիումինը՝ 460 դրամով:

Վերջին ամիսներին բենզինի գինը շարունակ աճում է: 2021թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 8.2% և 11.2%-ով։ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով:

2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14% և 18.1% գնաճ: