Հայաստանի քաղաքացին կարող է վարկ ստանալ Ռուսաստանում. Նոր օրինագիծ

Մանրամասներ

ա

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ ՆԳՆ-ն նոր օրինագիծ է մշակել, որով օտարերկրյա միգրանտները ստիպված են լինելու ունենալ էլեկտրոնային փաստաթուղթ, որի մեջ ամփոփված կլինեն այդ մարդու մասին անհրաժեշտ տեղեկությունները։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հստակեցրել է, որ էկելտրոնային փաստաթուղթը տրամադրվելու է տասը տարի ժամկետով և այն լրանալուն պես փոփոխման ենթակա է։

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ այս փաստաթուղթը դեռևս հայտնի չէ, թե երբ օրենք կդառնա ու կսկսի գործել։

«Այս փաստաթուղթը ապագայում ընդունվելիք փաստաթուղթ է և իրենք դեռ հստակ պատկերացում չունեն, թե ինչպես են այն իրականացնելու։ Բայց խոսքը վերաբերվում է բոլոր միգրանտներին, սա դեռ սահմանափական չի, այլ աշխատանքն ավելի օրինականացնելու համար է։ Ես լսեցի, որ Միշուստինն ասում էր, որ ԵԱՏՄ պետության անդամները կարող են վարկեր ստնալ անգամ մյուս պետություններում։ Այսինքն, Հայաստանի քաղաքացին կարող է այնտեղ օրինական աշխատել ու ստանալ վարկ։

Ես հիշում եմ, երբ ԵԱՏՄ-ն նոր են ձևավորվում, խոսակցություններ էին գնում, որ իրենք պիտի այնպես անեն, որ ՌԴ-ի քաղաքացիների հնարավորությունները տրվեն նաև ԵԱՏՄ այլ պետությունների բնակիչներին։

Ես ողջունում եմ այս քայլը, իր մեջ ավելի իրավունքները հավասարեցնող բան եմ տեսնում՝ քաղաքացիության հարցով, քան որպես սահմանափակում»,- պարզաբանեց Մարիամ Հովսեփյանը։