Ինչպե՞ս կանչել հաջողությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Աշխարհը կառուցված է շատ պարզ, բայց միաժամանակ անհասկանալի կերպով: Նրանք, ովքեր առանձնապես մտահոգ չեն իրենց ֆինանսական դրությամբ, շահում են վիճակախաղում. թեթեւամիտ սիրեկաննները մեկը մյուսի հետեւից գերում են գեղեցկուհիների, հնարամիտ սրիկաները հաջողում են զբաղեցնել ամենաբարձր պաշտոնները: Ինչու՞ է այդպես եւ ինչպե՞ս կարելի է ավելի բախտավոր եւ հաջողակ լինել: Մեխանիզմը բավականին պարզ է. պետք է թեթեւ քայլով գնալ դեպի նպատակը` վստահ լինելով անվերապահ հաղթանակին:

Բայց ասելն ավելի հեշտ է, քան իրագործելը: Սկզբի համար պետք է հասկանալ, թե ինչ է հաջողությունը եւ որտեղից է այն գալիս: Հաջողությունը հանգամանքների լավագույն հաջորդականությունն է, որը հնարավոր է մեզանից յուրաքանչյուրի համար այս կամ այն իրավիճակում: Հաջողությանը գայթակղել չի ստացվի, որովհետեւ այն շատ երկչոտ է: Հիշեք կապույտ թռչունի մասին երգը, որին բռնել ոչ մեկին չի հաջողվում, բայց մի գեղեցիկ օր նա ինքը կարող է նստել քո ուսին: Համեմատությունը շատ գեղեցիկ ու աներեւակայելի տեղին է. հաջողությունը տուն բերել` կարելի է միայն ջանքերը նրա վրա չկենտրոնացնելով:

ա

Լավատեսությունը ամենաարդյունավետ խայծն է հաջողության համար

Պատկերացրեք, որ աշխարհը մեծ հայելի է, որն արտացոլում է ձեր հոգեվիճակը եւ այն նյութականացնում  իրականության մեջ: Եթե դուք ձեզ ճնշված եք զգում, ամեն ինչի մեջ տեսնում եք բացասականը՝ խարդախություն, դավադրություն, դա կարտացոլվի ձեր անձնական հայելու մեջ եւ ճիշտ այդպիսի գորշ պատկեր կստանաք իրականության մեջ: Հաջողության հետք անգամ այս դեպքում չի լինի: Այլ է, երբ մարդն ամեն ինչին վերաբերում է թեթեւ սրտով եւ հումորով: Կվերջանա բենզինը կես ճանապարհին՝ հիանալի է, քանի որ քայլելու եւ վերջապես հեծանիվ ձեռք բերելու ավելի հիմնավոր առիթ չես մտածի: Ազատել են աշխատանքից՝ հիանալի է, քանի որ հիմա իմ առջեւ բացվել են այնքան նոր հնարավորություններ, եւ ոչինչ չի խանգարի ինձ փորձել ինչ-որ նոր բան: Զգո՞ւմ եք տարբերությունը: Ահա այսպիսի աշխարհայացքով կարելի է դեպի քեզ գրավել հաջողությունը:

ա

Սովորել լավատես լինել այնքան էլ հեշտ չէ, հատկապես երբ դուք միշտ գտնվում եք հասարակության ազդեցության տակ, նայում եք նորություններ, գովազդներ եւ այլ տեղեկատվական «աղբ»: Իրավիճակը «ոտքից գլուխ» շրջելն ամենագործուն միջոցներից մեկն է «շտկելու», իսկ երբեմն նույնիսկ բարձրացնելու քո եւ շրջապատի տրամադրությունը: Մեր իրավիճակում այդ մեթոդը կարելի է կիրառել հետեւյալ կերպ. մտածված չափազանցնել, սաստկացնել եւ դրամատիզացնել իրադարձությունը այնքան ժամանակ, մինչեւ այն չթվա անհեթեթ, ծիծաղելի, անմիտ եւ աննշան:

ա

Օրինակ, դուք ճաշի ժամանակ աշխատավայրում սուրճ եք թափել վերնաշապիկին: Օ՜, ահավոր է: Այդ զզվելի սեւ հեղուկը, այդ սատանայական ջրիկ խյուսը խլեց ողջ օրս: Ինչպե՞ս երեւամ գործընկերներիս աչքին, ի՞նչ կասի ղեկավարությունը: Հավանաբար, կկանչեն եւ կպատժեն փնթիության համար, ձեռքս կտան թաս ու օճառ, եւ ես ստիպված կլինեմ բոլորի աչքի առաջ լվալ շապիկս... Արդեն ծիծաղելի է եւ անհեթեթ, տրամադրությունս բացվեց, սուրճի հետքը չի թվում այդքան մեծ եւ անտանելի, եւ, ընդհանրապես, կարելի է վերնաշապիկի վրա պիջակ հագնել եւ ավելի կոկիկ տեսք ունենալ: Սովորեք գտնել հաճելի մանրուք ցանկացած իրավիճակում կամ գոնե չքայքայել նյարդերը դատարկ բաների պատճառով, եւ հաջողությունը ձեզնից քայլ անգամ չի հեռանա:

ա

Աղբյուրը՝  news.am և Woman.ru