ՀՐԱՏԱՊ. Տաջիկստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել. Տուժածների մասին դեռ տեղեկատվություն չկա

Մանրամասներ

ա

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել։

Այն տեսանկարահանվել է եւ հրապարակվել է «Звезда» -ի տելեգրամյան ալիքում։ «Հրապարակի» փոխանցմամբ՝ Asia-Plus պորտալի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Սինո թաղամասի լցակայանման կայաններից մեկում։

Տուժածների մասին տվյալ պահին ոչինչ չի հաղորդվում։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է հեռվում բոցկլտում կրակը։

Մարդիկ խուճապահար այսուայնկողմ են փախնում։

Ինչ-որ պահին լսվում է բարձր գմփոց և կրակը վեր է բարձրանում։