Բայդենը կատվին կբերի Սպիտակ տուն. ԻՐԱՎԻՃԱԿ

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, հայտարարել են, որ պլանավորում են կատու ունենալ, նոր ընտանի կենդանին կմիանա իրենց երկու շներին, որոնք արդեն ապրում են Սպիտակ տանը:

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը NBC News-ին տված հարցազրույցում հաստատել են, որ մտադիր են կատու պահել․ «Նա սպասում է իր ժամին»,-ասել է Ջիլ Բայդենը։

Հաղորդավարի հարցին՝ արդյոք դա նախագահի գաղափարն է, Բայդենը, ժպտալով, պատասխանել է. «Ոչ, բայց դա հեշտ է»: ԱՄՆ նախագահի կինը, մեկնաբանելով լրագրողի խոսքերը, որ իրենց շունն այժմ ստիպված կլինի հաշտվել կատվի հետ, նշել է, որ դա եղել է նրա վարժեցման մի մասը: