«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Մանրամասներ

ա

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի ասուլիսը։ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,

Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,

Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,

Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,

Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝

«Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝

Մասնակցել  հնարավոր  արտահերթ խորհրդարանական ընտրություններին  և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:

Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»: