Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող օդանավը Կազանում խափանվել է, որի պատճառով ստիպված են եղել այլ օդանավ գտնել, որ պատվիրակությունը վերադառնա Երևան:
Կառավարությունից հաստատել են տեղեկությունը` նշելով, որ տեխնիկական խնդիր է առաջացել թիվ մեկ բորտի հետ:
«Հրապարակը» քիչ առաջ տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա պատվիրակության համար նոր օդանավ են գտել` Bombardier CRJ 200 մակնիշի բիզնես-ջեթ, որով էլ վերադառնում են Երևան:
Օդանավը վարձակալել են, որի արժեքը կազմել է մոտ 40 հազար դոլար:
Օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:05 րոպեին:
0Comments