Փորձելով ձեռք բերել Ադրբեջանը, Ռուսաստանը կկորցնի և Հայաստանը, և Ադրբեջանը. Կենտրոնական Ասիան էլ ընդեղ. Ու սաղ Արցախի պատճառով...

Իրավիճակ

ա

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԱՏՄ միջկառավարական նիստը մեկնարկեց... առանց Ադրբեջանի: Ադրբեջանը պիտի լիներ, բայց չկա:

Ադրբեջանի մասնակցությանը բոլորը հավանություն էին տվել, բոլորը` բացի Հայաստանից: Հայաստանը գերիներին է պահանջել թույլատվության դիմաց:

Ադրբեջանը գերիներին չի տվել: Էս ամենի շուրջ ահագին շատ հետաքրքիր նյուանսներ կան, բայց ավել բան չեմ ասում, հլը որ էսքանը իմացեք, բայց նաև ինքներդ վերլուծեք:

Դեռ երեք տարի առաջ էի ասել, որ փորձելով ձեռք բերել Ադրբեջանը, Ռուսաստանը կկորցնի և Հայաստանը, և Ադրբեջանը, և Կովկասն առհասարակ: Կենտրոնական Ասիան էլ ընդեղ: Ու սաղ Արցախի պատճառով...»: