ՄԹ-ն ու Չինաստանը դեմ չեն քվեարկել պատերազմը կանգնեցնելու որոշմանը. Տակը մնում են 3 պետություն, որոնք կազմում են Մինսկի Խումբը...

Ընդ որում, ես վստահ եմ, որ պատասխանները շատ արագ կստանաք բոլորից, բացի բանաձևը տապալողից

ա

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ունի 5 մշտական անդամ՝ ԱՄՆ-ն, ՄԹ-ն, ՌԴ-ն, Չինաստանը ու Ֆրանսիան:

ՄԹ-ն ու Չինաստանը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք դեմ չեն քվեարկել Արցախում պատերազմը կանգնեցնելու որոշմանը:

Տակը մնում են երեք պետություն, որոնք իմիջիայլոց կազմում են նաև ԵԱՀԿ Մինսկի Խումբը:

Մեր լրագրողներն որևէ խնդիր չպիտի լինի այդ երկրների դեսպաններից ճշտել ի վերջո ո՞վ էր դեմ քվեարկել պատերազմի կանգնեցմանը:

Ընդ որում, ես վստահ եմ, որ պատասխանները շատ արագ կստանաք բոլորից, բացի բանաձևը տապալողից:

Հետն էլ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կստանանք, այդ թվում այն հարցի, թե ինչու է վիժվածքը դեռ իշխանավարում...»։