Ինչպիսի՞ սուրճ ենք մենք նախընտրում. Որոշում են մեր գեները

Մանրամասներ

ա

Գեներն ազդում են սուրճի ընտրության վրա: Նման եզրակացության են եկել ավստրալացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մարդիկ սուրճ են խմում տարբեր պատճառներով՝ թարմանալու, համի պատճառով կամ պարզապես սովորության համաձայն: Սուրճի տեսակ ընտրելու վրա ազդում են գենային առանձնահատկությունները»,-ասել է Հարավային Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Էլինա Հյուպոնենը:

Գենետիկները պարզել են, որ գեներում մուտացիաներն ազդում են սուրճի, թեյի եւ այլ ըմպելիքների ընտրության վրա:    

Դրանք պատասխանում են դառը համի ճանաչման համար:

«Եթե մարդը շատ սուրճ է խմում, ամենայն հավանականությամբ, նրա գեներն օգնում են արյունատար համակարգին շատ կոֆեին պահել: Մարդիկ, ովքեր սուրճ չեն խմում կամ նախընտրում են սուրճ առանց կոֆեինի, սովորաբար ավելի հաճախ տառապում են բարձր ճնշումից»,-ասել է Հյուպոնենը:

Կենսաբանները կարծում են, որ նման գեների նման առանձնահատկություններն ազդում են իրենց տերերի համային նախապատվությունների վրա ենթագիտակցական մակարդակով՝ նրանց ստիպելով հրաժարվել սուրճի այնպիսի տեսակներից, որոնք կարող են բացասաբար ազդել նրանց սրտի եւ անոթների աշխատանքի վրա: