Արցախում 3 600 անհետ կորած կա. մինչ օրս այդքան մարդու հարցով դիմում է գրանցվել հատուկ կենտրոնում․ ՌԴ ՊՆ

Իրավիճակ

ա

Արցախում ՌԴ ՊՆ-ի քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որը զբաղվում է անհետ կորածների որոնողական աշխատանքներով, շարունակում է իր գործունեությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

«Այսօր կենտրոն է դիմել Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի։ Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Երկու ֆերմերներ դիմել են իրենց այգիները պայթունավտանգ առարկաներից ականազերծելու համար»,- հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:

Ըստ հաղորդման՝ առայսօր քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3600 քաղաքացի, որից ավելի քան 800-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։

Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։

Անհետ կորածների որոնողական աշխատանքները ռուս խաղաղապահներն իրականացնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։