Աղջիկ ջան, դե ես պիտի ճոխ անեմ, հո դու իմ պես չես կարող անել

Մանրամասներ

Աղջիկ ջան, դե ես պիտի ճոխ անեմ, հո դու իմ պես չես կարող անել։ Այս մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վերջերս տեղի ունեցած որդու ճոխ հարսանիքին։

«Հո դու իմ պես չես կարող անել։ Ամեն մարդ իր հնարավորության սահմաններում իր երեխաների համար անում է։ Երեխաներն են որոշել, զույգերն են որոշել՝ ինչպես կազմակերպեն իրենց հարսանիքը։ Էսօր ամեն օր էլ 100 հատ, 200 հատ հարսանիք է լինում։ Էդ լուրեր տարածողները ուղղակի ուզում են փոքրիկ դիվիդենտներ հավաքել»,- ասաց Ծառուկյանը։