Մեկը լինի Սասուն Միքայելյանի կողքին կանգնի այսօր

Սյունեցին չի բարձրացնում միայն Սյունիքի հարցը, սյունեցին բարձրացնում է ամբողջ Հայաստանի հարցը, որովհետև տեսնում է՝ ինչ է կատարվում էնտեղ

1

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բոլորն էլ մտահոգ են Սյունիքով, ինքը հատկապես, ուստի դրա համար էլ իր զորքը չի իջեցնում Սյունիքից։ Նա նաեւ պնդել էր, թե Սյունիքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները Փաշինյանի այցի ժամանակ նախկինների կազմակերպածն է եղել, որպեսզի ճանապարհ հարթեն վերարտադրվելու։

Քիչ առաջ էլ նույն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն անդրադարձավ Միքայելյանի խոսքերին։

«Մեկը լինի Սասուն Միքայելյանի կողքին կանգնի այսօր։ Սահմանին պարբերաբար կրակոցներ են ընթանում։ Սյունեցին չի բարձրացնում միայն Սյունիքի հարցը, սյունեցին բարձրացնում է ամբողջ Հայաստանի հարցը, որովհետև տեսնում է՝ ինչ է կատարվում էնտեղ»,- ասաց Հակոբյանը։