Էտ բիգուձիի քթածակերից բերելու եմ, հլը չգիտի, թե ինչ տղաների հետ գործ ունի. Արարատ Աղաբեկյան

Իրավիճակ

ա

Ես տանը հիվանդ պառկած եմ եղել, ցավոք սրտի ներկա չեմ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատ Աղաբեկյանը՝ Շուռնուխի համայնքապետի եղբայրը, ում բերման էին ենթարկել ու ավելի ուշ ազատ արձակել Սյունիքում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո:

Աղաբեկյանն անդրադարձել է նաև Հրաչ Հակոբյանի հայտարարությանը, ով ասել էր, որ պետք է սյունեցիներին ստորացնելով բերման ենթարկեն. «Միջազգային ատյաններում բողոքելու եմ: Այդ բիգուձիի քթածակերից բերելու եմ: Ասում է, որ բոլորին նվաստացնելով պետք է բերեն: Շատ ես զղջալու այդ բառերի համար: Հլը չգիտես, թե ինչ տղաների հետ գործ ունես: Պատիվ ենք պահանջելու: Մենք մեր պատիվը թուրքի վրա չենք ծախել, քո վրա չենք ծախելու: Մենք ազգային արժանապատվություն պահող տղերք ենք»,-analitik.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա: