Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին հրավիրում եմ բոքսի, որտեղից նա ծնկաչոք է դուրս գալու։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա այդ մասին հայտարարեց այն ժամանակ, երբ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննվում էր Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքը։
«Իրենք ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ ասում են։ Քանի որ Հրաչուհին առաջարկել է ինձ տեղը, ժամը եւ ֆորմատն ընտրեմ, ես սիրով առաջարկում եմ հետեւյալ ֆորմատը. քանի որ իրենք սովոր են հետո գնալ ոստիկանություն, դիմումներ գրել, գործեր հարուցել, առաջարկում եմ ամսի 25-ին, իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ հին ավանդական, բարի բոքսը, բոքսի օրենքներով, ռինգում, «Օրանժ» սպորտային համալիր, ժամը 12։00-ին։ Ես, ինքը եւ մեկ դատավոր ու բոլորիդ էլ հրավիրում եմ լուսաբանելու այդ միջոցառումը։ Հրաչուհին թող գա այնտեղ ապացուցի, որ ինքը Հրաչուհի չի. ինքն այնտեղից դուրս է գալու ծնկաչոք»,- հայտարարեց Հակոբյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է ընտրել այդ տարբերակը, նախկին մարզպետն ասաց. «Բա ես հիմա իրեն ի՞նչ անեմ, կուլ տա՞մ։ Առանց լրատվամիջոցների լուսաբանման համաձայն չեմ, որովհետեւ հետո դուրս է գալու, եւ ինչ ուզի, կխոսի»։
0Comments