Բավարիայի իշխանությունները պայմանավորվել են Եվրո-2020-ի խաղերը հանդիսականների ներկայությամբ անցկացնելու մասին

Մանրամասներ

ա

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի (DFB) մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բավարիայի իշխանությունները պայմանավորվել են Եվրո-2020-ի խաղերը հանդիսականների ներկայությամբ անցկացնելու մասին:

Ակնկալվում է, որ «Ալիանց-Արենան», որը ArmSport.am-ի փոխանցմամբ՝ կարող է տեղավորել 75 հազար հանդիսական, կկարողանա ընդունել մինչև 14,5 հազար երկրպագու:
 
Եվրո-2020 քաղաքների վերաբերյալ վերջնական որոշումը ՈւԵՖԱ-ն կկայացնի ուրբաթ օրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սևիլիան Բիլբաոյի փոխարեն կընդունի Եվրո-2020-ի հանդիպումները: