Պուտինը հայտնել է Զելենսկիի հետ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Մոսկվայում քննարկել երկու երկրի հարաբերությունները ցանկացած ժամանակ, երբ հարմար կլինի վերջինիս:

«Եթե խոսքը երկկողմ հարաբերությունների զարգացման մասին է, ապա խնդրեմ, մենք կընդունենք Ուկրաինայի նախագահին Մոսկվայում նրան հարմար ցանկացած ժամանակ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Պուտինն այսպես մեկնաբանել է Զելենսկիի առաջարկը Դոնբասում հանդիպում անկցկացնելու մասին:

Պուտինի խոսքով՝ Կիևը վերջերս բազմաթիվ քայլեր է կատարել, որոնք կործանում են Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է սկսել հարաբերությունների վերականգնումը, Ռուսաստանը կողջունի դա: