ՈՒՇԱԳՐԱՎ. Մեծ Բրիտանիայի հակահետախուզական ծառայությունը՝ MI5-ը, Instagram-ում էջ է բացել

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիայի հակահետախուզական ծառայությունը՝ MI5-ը, Instagram-ում էջ է բացել:

«Հաջողված լրտեսության գաղտնի՞քը: Ես ձեզ ցույց կտամ լավագույն կերպով…Հետեւեք մեզ, մենք կբացենք մեր դռները Instagram-ի միջոցով, կներկայացնենք էքսկլյուզիվ հայացք կյանքին MI5-ի ներսում»,-ասվում է MI5-ի առաջին գրառման մեջ:

MI5-ը համապատասխան լուսանկարը հրապարակել է Լոնդոնի շտաբ բնակարանից՝ նշելով, որ կադրում գլխավոր շենքի միջանցքն է:

«Այստեղ են գտնվում Բրիտանիայի ամենապահպանվող գաղտնիքներից որոշները»,-ասվում է հաղորդագրության մեջ: