Ալիևն ու Էրդողանն իրենց սեփական իշխանությունն են ձևավորել Հայաստանում. սա հայի ու թուրքի կռիվ է Երևանի փողոցներում. Մալյան

Մանրամասներ

ա

Խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում հենց Մեծ Եղեռնի տարելիցի օրերին: Ալիևը ու Էրդողանը իրենց սեփական իշխանությունն են ձևավորել Հայաստանում, այն իշխանությունը, որը հետապնդում և հալածում է այն հայերին, որոնք պատերազմի մասնակիցներ են, թուրքերին սատկացրել են մարտի դաշտում, և հիմա այդ մարդկանց տարբեր պատճառներով հետապնդում են և ազատազրկում: Քննչական կոմիտեի մոտ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: Մալյանն ասաց, որ այսօր հայի և թուրքի կռիվ է Երևանի փողոցներում։

«Ստամբուլի իշխանությունները հայ մտավորականերին էին բանտարկում: 106 տարի առաջ նույն բանն էր կիրառվում. մարդկանց նկատմամբ, ովքեր սեփական կարծիք, տեսակետ ունեին:

Թուրքերի դրած իշխանությունը նույն բանն անում է հիմա. պետք չէ խաբնվել ազգանվան «յան» վերջավորությանը, սրանք թուրքերի օրակարգը Հայաստանում առաջ բրդող իշխանություններ են»,- ասաց Նարեկ Մայլանը: