Ուկրաինան խնդրել է ԱՄՆ-ին օգնել Ռուսաստանի դեմ պարքար մղելու համար

Մանրամասներ

1

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ Ռուսաստանի դեմ ռադիոէլեկտրոնային պայքար մղելու համար։

Այս մասին նա ասել է Reuters-ի հետ զրույցի ընթացքում։ Նախարար Կուլեբան ասել է, որ ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ նա խնդրել է, որպեսզի Միացյալ Նահանգները օգնի Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ ձեռք բերելու համար։ Այդ միջոցները Կիեւը օգտագործելու է Ռուսաստանի դեմ պայքարում։

Նշենք, որ ավելի վաղ, ԱՄՆ Պնախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ հետագայում էլ Ուկրաինային մատակարարելու է սպառազինություններ, ինչպես նաեւ գործուղելու է ինստրուկտորներին, որպեսզի ուկրաինական բանակում վերապատրաստում անցկացնեն։