Կառավարության շենքի մոտից 8 անձ բերման է ենթարկվել. Ոստիկանություն

Մանրամասներ

1

Այսօր Կառավարության շենքի մոտից ութ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ  հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանություն  բերման է ենթարկվել ութ քաղաքացի, կկազմվի արձանագրություն»,-ասաց Ջանոյանը:

Այսօր առավոտյան «Ազատագրում» շարժումը ներկայացնող մի խումբ քաղաքացիներ իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին՝ փորձելով կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք: