«Կապիտուլյանտը դուք եք, արա». Փաշինյանի նյարդերը չդիմացան ու նա պատասխանեց սյունեցիներին

Իրավիճակ

ա

Մենք արդեն անդրադարձել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզում ընթացող այցին և այն լարված մթնոլորտին, որով ուղկցվում է Փաշինյանի այցը:

Այս պահին էլ նա ստիպված եղավ չեղարկել այցելությունը Քաջարան, պատճառը տեղի բնակիչների արմատական կեցվածքն է, որով նրանք մտադիր են դիմավորել չսպասված այցով ժամանող վարչապետին:

Սյունեցիները հենց Փաշինյանի երեսին են ատանց վարանելու հնչեցնում որակումներ, որոնք իրենց վիրավորական ու սուր բնույթով երբևէ չեն տրվել Հայաստանի և ոչ մի ղեկավարի:

Քիչ առաջ կրկին նման մի իրավիճակ առաջացավ. սյունեցիները Փաշինյանին հերթական անգամ դավաճան, հողատու, կապիտուլյանտ անվանեցին։ Ինչին ի պատասխան՝ Փաշինյանի նյարդերը չդիմացան ու նա պատասխանեց. «Կապիտուլյանտը դուք եք, արա»: