«Մինչև Երևան լարելու ենք էս ...-ուն. մենք թուրք ենք սպանել, սա ի՞նչ ա, որ սրան էստեղից չլարենք». Սյունիքում լարված է

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իրավիճակը Սյունքիում շարունակում է լարված մնալ։ Փաշինյանը, հաշվի չառնելով իր հասցեին հնչող հայհոյանքները, համառորեն ցանկանում է շրջել մարզի տարբեր հայամնքներով։ Հրապարակը հայտնում է, որ Ագարակում և Մեղրիում լինելուց հետո էլ Փաշինյանը ցանկացել է  Քաջարան մտնել,  սակայն տեղեկանալով , որ քաջարանցիներն արդեն պատրաստ սպասում են իրեն «դիմավորելու», փոշմանել է՝ այդպես էլ չմտնելով Քաջարան։

«Մինչև Երևան լարելու ենք էս լրբի տղուն»,- ասաց սյունեցիներից մեկը Մեղրիում։

Ակցիայի մասնակիցներից մյուսն էլ դիմեց հավաքված ոստիկաններին․ «Իրենց ասելով՝ թուրքը պետք է այս ճանապարհը վերահսկի, մենք էլ ստեղ հո լոխ չենք, որ թողենք տենց բան լինի։

Պատերազմի ժամանակ թուրք ենք սպանել, սա ի՞նչ ա, որ սրան չենք կարողանա էստեղից լարել»։