Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել հարաբերությունները, որոշումն իրենցն է. Չավուշօղլուն` Բայդենի որոշման մասին

Մանրամասներ

ա

Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բայդենը մտադիր է «Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները ճանաչել որպես Ցեղասպանություն», Չավուշօղլուն հայտարարել է՝ Միացյալ Նահանգները «պետք է հարգի միջազգային իրավունքը»։ «Հայտարարությունները, որոնք իրավական ուժ չունեն, ոչ մի օգուտ չեն բերի, դրանք կվնասեն հարաբերությունները։

Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է վատթարացնել հարաբերությունները, որոշումն իրենցն է»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ անդրադառալով այն լուրերին, որ ԱՄՆ-ի նախագահը պատրասվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչելն էլ ավելի վնաս կհասցնի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների առանց այդ էլ լարված հարաբերություններին: