Ես շատ լավ լեզու էի գտնում նախագահ Պուտինի հետ, նա ինձ դուր էր գալիս, իսկ ես դուր էի գալիս նրան. Թրամփի խոստովանությունը

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ ինքը դուր էր գալիս Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին եւ դա փոխադարձ էր: Այս մասին նա ասել է Fox News- ին տված հարցազրույցում:

«Ես շատ լավ լեզու էի գտնում նախագահ Պուտինի հետ, նա ինձ դուր էր գալիս, իսկ ես դուր էի գալիս նրան... Դա լավ է, վատ չէ»,- ասել է Թրամփը, փոխանցում է «Գազետա»-ն:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել էին 2016-ի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, երբ հայտարարվեց ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին Մոսկվայի հնարավոր միջամտության մասին: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը երկու տարի հետաքննում էր «Ռուսաստանի միջամտության» եւ «Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ դավադրության» մեղադրանքները: Մյուլլերը հաստատել էր Կրեմլում մերժված «միջամտության» մասին մեղադրանքները, սակայն չէր բացահայտել «դավադրության» ապացույցները, որոնց առկայությունը հերքվել էր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ամերիկայի կառավարություններում: 

Անցյալ հոկտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ համակրում է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, սակայն Ռուսաստանի ղեկավարը, իր կարծիքով, կնախընտրեր գործ ունենալ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հետ: