Երբ Նիկոլը կանգնի տրիբունալի առջև, իր ողջ ոհմակով դատվի, էն ժամանակ կարող ենք խոսել վերածննդի մասին

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Այն մարդը, որ ԱԺ–ում մեծ–մեծ խոսում էր ու բոլորին մեղավոր համարում՝  գլխավոր շտաբին, գեներալներին, բանակին, քաղաքացիներին, զոհվածների ծնողների, պիտի դատվի։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ելույթին:

Հարցին՝ ի՞նչ անել վտանգավոր զարգացումները կանխելու համար, ի պատասխան նա ասաց. «Այն մարդը, որ ԱԺ–ում մեծ–մեծ խոսում էր ու բոլորին մեղավոր համարում՝  գլխավոր շտաբին, գեներալներին, բանակին, քաղաքացիներին, զոհվածների ծնողների, պիտի դատվի։ Երբ այս մարդը կանգնի տրիբունալի առջեւ, իր ողջ ոհմակով դատվի, էն ժամանակ կարող ենք խոսել վերածննդի մասին»։

Ըստ Ադրբեկյանի, Փաշինյանը եկավ իշխանության, սկսեց իր զրոյական կետից ու բանակցային ողջ գործընթացը զրոյացավ, ավելին, մինչ Փաշինյանը Հայաստանը մեկ թիզ հող անգամ չէր կորցրել, իսկ Արցախն էլ ընդամենը 800 հեկտար միայն այն պատճառով, որ օրվա իշխանությունը չցանկացան հազարավոր տղաների զոհել, որ այդ բլուրը հետ բերեն։ Մինչդեռ նրա կարծիքով, դրա համար այս իշխանությունը հազարավոր զինվորների կյանքը զոհեց»։