Պարոնայք, դուք 3 տարի Ալիևին լպստելով մեզ նվաստացրել եք. Ձեր քաղաքացիներին ծնկի եք բերել, Ալիև էիք մեծարում

Սա ընդամենը մի շտրիխ է, լինելու է ավելի վատ. Երևանում է այդ «պուրակը» բերելու, դնի
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ալիեւը փոքր մարդու բարդույթ ունի, որն ամբողջ կյանքում ապրել է իր հոր կրած պարտությունների տակ, իսկ հիմա ինքնահաստատվում է։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ռազմական ավարի ցուցադրությամբ բացված «պուրակին»։

«Տեղի ունեցավ մի բան, որը ոչ մի կերպ հնարավոր չէր։ Հիմա այդ զարմանքը, հրաշքն ինչ–որ ձեւով պիտի արտացոլվի։ Դա եղավ Ալիեւի ճաշակին համապատասխան ձեւով՝ շատ տգեղ»,–նշեցԱդրբեկյանը եւ զարմանք հայտնեց, թե ինչու են Հայաստանում վրդովվել դրանից։ «Պարոնայք, դուք 3 տարի այդ մարդուն լպստելով, իր բոլոր քմահաճույքները բավարարելով, մեզ նվաստացրել եք։

Ձեր քաղաքացիներին ծնկի եք բերել, Ալիեւ էիք մեծարում։ Հիմա ստացել եք էն, ինչ 3 տարի ասում էինք։ Սա ընդամենը մի շտրիխ է, լինելու է ավելի վատ։ Երեւանում է այդ «պուրակը» բերելու, դնի»։