ՍԿԱՆԴԱԼ. Ջալալ Հարությունյանը հրաման է ուղարկել և 73 զինվորի տարել են դիտավորյալ սպանության. Սոֆյա Հովսեփյան. VIDEO

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Այս նամակը տվել են և խնդրել, որ, անպայման, կարդամ, ինչպես նաև տեղեկացնեմ, որ այս գործով իբր գործ է հարուցվել, բայց չափազանց դանդաղ կամ կարելի է ասել գրեթե ոչինչ չի արվում, ինչն էլ առաջացրել է ծնողների ցասումը: Ես խնդրում եմ ԱԺ-ի անդամներին լինել հետևողական»,- քիչ առաջ Ազգային Ժողովի հայտարարությունների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորն ասաց, որ երեկ ԱԺ-ում հանդիպել է Արցախի Մարտունի 2-րդ պաշտպանական զորամասի 7-րդ վաշտի 73 ծնողների հետ, որոնք նամակը փոխանցել են իրեն ու խնդրել բառացի կարդալ այն ԱԺ ամբիոնից:Ահա թե ինչու պատգամավորը հնչեցրեց այն առաջարկը, պահանջը, որ ծնողները նամակով հանձնել են իրեն: 
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մենք՝ 67 սպանված և 6 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք ԱԺ կուսակցություններին և պատգամավորներին լսել մեր խնդիրը և պատասխան տալ՝ որպես ՀՀ բարձրագույն մարմին: Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում, հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ հատվածներում հարձակում է սպասվելու և խաբելով՝ տարել են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին:

Պահանջում ենք պատգամավորներից և պետական մարմիններից գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ-ի տիրույթ, կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանությամբ»,- կարդաց Սոֆյա Հովսեփյանը:

Ծնողները նաև պատգամավորին կոնկրետ պատասխանատուների անուններ են հայտնել՝ Ջալալ Հարությունյան, գնդի հրամանատար Գոռ Իշխանյան, գումարտակի հրամանատար Մխիթար Ավանեսյան, Հադրութում կորպուսի հրամանատար Կարեն Առուստամյան, շտաբի պետ Կամո Վարդանյան:

Ծնողները Սոֆյա Հովսեփյանին հայտնել են, որ արդարացի լուծում չտալու դեպքում իրենք պատասխանատու չեն լինելու իրենց քայլերի համար: