Հայտնի է, թե ով է սխալ դրոշ դրել ԳՇ պետ Դավթյանի և Մուրադովի հանդիպմանը․ Դեժավյու

Մանրամասներ

ա

Դեժավյու տելեգրամ ալիքը գրում է․ 

Երեկ, ՀՀ ՊՆ կայքում դրվեց մի լուր, որտեղ ասվում էր ԳՇ պետ Դավթյանի և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովի հանդիպման մասին, իսկ լուսանկարը դրեվել է այնպես, որ ՌԴ դրոշը, եղել է թարս։ Կարճ ժամանակ անց, լուսանկարները և նյութը հեռացվել են։

Մենք փորձեցինք, մեր աղբյուրի միջոցով ճշտել, և պարզվեց որ դա չի եղել սովորական անփութություն, այլ եղել է ծրագրված և հետապնդել է նպատակ։

Պարզվում է, որ Անդրանիկ Քոչարյանը, որի հովանավորությամբ Վաղարշակ Հարությունյանը ՊՆ նախարար է դարձել, իր որդու հետ, որոշել են, ծաղրել ռուսներին։ Այդ լուսանկարը, Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոնը, ինքն իր ձեռքով է փոխել և փոխանցել որ տեղադրեն, հենց դա։ Տեղադրողը ուշադրություն չի դարձրել և տեղադրել է, մինչ սկսել են զանգել, թե՛ «շուտ արա, հանիր»։

Անդրանիկ Քոչարյանը և որդին դեռ վաղուցվանից հանդես են գալիս որպես մոլի հակառուսներ՝ հայրը դեռ երկուհազարականների սկզբին, հայտարարում էր որ Պուտինն է կազմակերպել հոկտեմբերի 27-ը, հետո ասում էր ապրիլյանը պայմանավորված է եղել հենց ռուսների հետ, իսկ որդին դեռ 2014 թվականից Վրաստանում սորոսականների հետ մասնակցում էր հակապուտինյան ակցիաների։

Լուսանկարում՝ Անդրանիկ Քոչարյանն է, իր որդի՝ Լևոնը, Վրաստանում 2014 թվականին "Stop Putin" ակցիայի ժամանակ, և հեռացված լուսանկարը որտեղ ՌԴ դրոշը թարս է։

1