Ռուստամ Բադասյանը դատարանում պարտվել է Նարեկ Մալյանին. դատարանը Բադասյանից 200 հազար դրամ է բռնագանձել

Մանրամասներ

ա

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեց ինձ դատարանում իր իսկ ներկայացրած հայցով։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«ՀՀ Արդարադատության նախարարից դատարանը բռնագանձել է 200 000 դրամ ի օգուտ ինձ, որպես իմ դատական ծախսերի փոխհատուցում:

Հիշեցնեմ ՎԵՏՕ-ի կարգախոսը՝ մենք պարտություն չունենք...», - գրել է Նարեկ Մալյանը։