Այսօրվա Նիկոլ Փաշինյանն իր մեջ պարունակում է մի քիչ Ալեն Սիմոնյան, մի քիչ Լենա Նազարյան, մի փոքր Հովիկ Աղազարյան

Իրավիճակ

ա

Ֆեյսբուքում ակտիվ քննարկումների առիթ է տվել իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Մասնավորապես, օգտատերերը քննարկում են պատգամավորի յուրօրինակ բնորոշումները իրենց ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մասին:

«Այն վախտվա Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան էր, իսկ այսօրվա Նիկոլ Փաշինյանն իր մեջ պարունակում է մի քիչ Ալեն Սիմոնյան, մի քիչ Արարատ Միրզոյան, մի քիչ Լենա Նազարյան, մի՜ փոքր Հովիկ Աղազարյան»,-ասել է նա: