Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվել է ավելի քան 50 բնակելի տուն. VIDEO

Մանրամասներ

ա

Թուրքիայի Արթվին նահանգում՝ Յուսուֆելի շրջանի Դերեչի գյուղում, խոշոր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է ավելի քան 50 բնակելի տան վրա: Այս մասին, Թերթ.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Haberler լրատվականը:

Հրդեհը բռնկվել է տներից մեկում, ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է հարակից տների վրա:

Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջներ, փրկարարական և բժշկական ջոկատներ:

Գյուղապետը կատարվածը մեծ աղետ է բնորոշել:

«Վնասվել են բազմաթիվ տներ և քաղաքացիների ունեցվածքը: Բայց գլխավորն այն է, որ զոհեր չեն եղել»,-ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի օգնական Իսմայիլ Չաթաքլըն: