Ըստ Mediaport տելեգրամյան ալիքի՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։
Եթե վերոգրյալ տեղեկատվությունը հավաստի է, լրացուցիչ հիշեցնում եմ, որ Օնիկ Գասպարյանի հայցադիմումի հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցը պաշտոնատար անձանց կողմից չկատարելը կամ խախտելը, այդ թվում՝ նոր ԳՇ պետ նշանակելը, առաջացնելու է ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) նախատեսված պատասխանատվություն։
Գոհար Մելոյան
0Comments