ԿԱՐԵՎՈՐ. Ադրբեջանը շտապում է պատերազմի 2-րդ փուլին՝ Սյունիքի և Նախիջևանի ուղղություններով

Իրավիճակ

ա

Մեր պետականությունը ծանր վիրավոր է, փրկության հույսը` հարյուր հազարներով փողոց դուրս գալն է և պետականակործան իշխանությունից ազատվելը։ Ֆեյսբուքում գրել է «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Դավադրության միջոցով Արցախը օկուպացրած ագրեսոր ադրբեջանը շտապում է պատերազմի երկրորդ փուլին, Սյունիքի և Նախիջևանի ուղղություններով։ 18-ի թուրք-ադրբեջանական <<հեղափոխություն>> պրոյեկտ-օպերացիան դեռ շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ըմբոստության, պայքարի գնացող ողջամիտ հատվածը հարյուր հազարներով փողոցում չէ։

Ի դեպ այս ամենի գլխավոր և վերջնական նպատակը մեծ թուրանի կյանքի կոչումն է։ թուրքերը շտապողականորեն իրականացման ճանապարհին են, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ իրենց դրածոները։ Եվ մեր պետականության և անվտանգության համար այս բարդագույն իրավիճակում, թուրքական նկրտումներին, փաստացի, Ռուսաստանն է հրապարակային արձագանքում, նրբորեն ակնարկելով մեծ թուրանի անհարկի լինելու մասին։

Մեր պետականությունը ծանր վիրավոր է, փրկության հույսը` հարյուր հազարներով փողոց դուրս գալն է և պետականակործան իշխանությունից ազատվելը»,- գրել է Գևորգյանը։