Անբովանդակ առաջարկ է՝ սեփական վարկանիշը բարձրացնելու համար. Ռուստամ Բադասյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Մանրամասներ

ա

Նման արտահայտություններից՝ դավաճան, ոչ դավաճան, ապաստան, անվտանգության խնդիր, ամեն մեկը պետք է կենտրոնանա իր սեփական վարկանիշի վրա, իսկ նման անբովանդակ առաջարկները չեն նպաստելու քաղաքական վարկանիշի բարձրացմանը: Հասարակությունն առանց այդ էլ հոգնած է փոխադարձ մեղադրանքներից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, թե միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է և անձեռնմխելիության երաշխիքների ապահովմամբ ապաստանումը արտերկրում:

«Պետք է խոսել գաղափարների, առաջարկների մասին, հասարակությունը հոգնել է նման տեսակի մեղադրանքներից»,-ասաց նա:

Իսկ Փաշինյանի մեծ թիկնազորի մասին հարցին Բադասյանն ասաց. «Վարչապետն ունի անվտանգություն, այդտեղ սենսացիա փնտրել պետք չէ: Վտանգներ եղել են, բոլորդ ականատես եք եղել նոյեմբերի 9-10-ի զանգվածային անկարգություններին»: