Պուտինը որոշել է արգելել բջջային հեռախոսների օգտագործումը բանտերում

Մանրամասներ

ա

Ռուսաստանում օրենք է ընդունվել, ըստ որի բջջային օպերատորները պարտավոր կլինեն դադարեցնել այն համարներին ծառայությունների մատուցումը, որոնք օգտագործվում են մեկուսարաններում, բանտերում և ուղղիչ հիմնարկներում դատապարտյալ կամ մեղադրյալ անձանց կողմից:

Այս մասին հայտնում է Lenta-ն:

Բան այն է, որ բանտերում բջջային հեռախոսներն օգտագործվում են խարդախություն կատարելու, վկաների վրա ճնշում գործադրելու և այլ օրենքից դուրս գտնվող հարաբերությունները համակարգելու նպատակներով:

Կապի վրա դրվելիք արգելանքը նաև կնպաստի դատապարտյալներին ու կալանավորված անձանց թմրանյութեր ու այլ արգելված իրեր փոխանցելու փորձերի նվազեցմանը: