Որքա՞ն է վճարում Նիկոլ Փաշինյանը իր դասարանցի Ոստիկանապետին. Դեժավյու

Մանրամասներ

ա

ՈՐՔԱ՞Ն Է ՎՃԱՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ԴԱՍԱՐԱՆՑԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

Դեժավյուի տեղեկությունով պատերազմի ավարտից հետո վարչապետը իր մոտ է հրավիրել հրաժարականի դիմում գրած Ոստիկանապետ Վահե Ղազարյանին և նոր առաջարկություն արել։

Այս մասին գրել է Դեժավյու տելեգրամյան ալիքը:

Փաշինյանը Ղազարյանին խնդրել է չլքել պաշտոնը այդ պատասխանատու ժամանակահատվածում, խնդրել է շարունակել ծառայությունը հատկապես իր անվտանգությունը պահելու մասով։

Նա Ոստիկանապետին զգուշացրել է որ կարող են անսպասելի զարգացումներ լինել և որ շատ կարևոր է իր, և իր ընտանիքի պահպանությունը իրականացվի ամենայն լրջությամբ։

Վարչապետը անկեղծացել է, որ չի վստահում բացի իրենից ոչ մեկին, իսկ որպես խրախուսում պայմանավորվել են որ ամիսը կանխիկ 70 000$ կտրամադրի Ղազարյանին, ասելով, թե կարող է այդ գումարն իրեն պահել, կարող է բաժանել, միայն խնդիրը կատարեն բարձր մակարդակով։

Ղազարյանը համաձայնել է, իսկ ամսեկան վճարումները հանձնարարվել է կատարել Համահայկական հիմնադրամից ստացված և կանխիկացրած միջոցներից։

Թե որքան է, այդ գումարից բաժանում, պարզել չհաջողվեց, ըստ երևույթին, նույեմբեր ամսից սկսած վճարումները իրենց նպատակին ծառայում են։