Մենք չունենք ժամանակ՝ զբաղվելու պատմագիտական վարժանքներով՝ այլ երկրների ռազմական հեղաշրջումների շուրջ. Աշոտյանը՝ Տեր-Պետրոսյանին 

Երկրի առաջին նախագահը, կարծում եմ, պետք է կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա

ա

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որում վերջինս խոսում է Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության վերաբերյալ։

Գրառման մեջ ասվում է․

«Օրեր առաջ հրապարակավ հայտարարեցի, որ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ինչպես Արցախյան պատերազմի օրհասական օրերին, այնպես էլ հիմա հարկ եմ տեսնում Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարների միասնական ջանքերի՝ փրկելու համար, այս անգամ, Հայաստանը։

Այս համատեքստում երկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա։

Մենք չունենք ոչ շռայլություն, ոչ էլ ժամանակ զբաղվելու տեսական պատմագիտական վարժանքներով այլ երկրների ռազմական հեղաշրջումների կամ ազգային աղետների շուրջ»։