ԱՀԱԶԱՆԳ. «Թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք». թուրքերը հաղորդագրություն են ուղարկել՝ Նիկոլին անվանելով «մեր վարչապետ». Lurer24.am

Մանրամասներ

ա

«Հայրենիք» կուսակցության անդամը ադրբեջանցիներից սպառնալիք է ստացել: «Հայրենիք» կուսակցության անդամ Ռազմիկ Գեւորգյանն իր էջում գրել է.

«ԱՀԱԶԱՆԳ

Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով և կոտրատված հայերենով։ Ահա այսպիսի հաղորդագրություն եմ ստացել, որում թուրքը հայերենով պարծենում է Հայաստանի ղեկավարով՝ նրան կոչելով «մեր վարչապետը» և սպառնալով, թե «թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք»։

Հրավիրում եմ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունը․ մինչ դուք ֆեյքերի որսով եք զբաղված, թուրքը նաև վիրտուալ հարթակում է հայերի հոգեբանական տեռորով զբաղվում։ Մինչ Հայաստանի վարչապեըի աթոռը զբաղեցնողը թուրքին է զիջում մեր Հայրենիքի հատվածները և Շուշին կոչում ադրբեջանական քաղաք, թուրքը ծաղրանքով մեր «դռներն է թակում»։ Մինչ դուք ելքեր եք որոնում՝ թեկուզ մեկ օրով երկարացնելու դավաճանի պաշտոնավարումը, թուրքը սպառնում է Երևան հասնելով՝ քաղաք, որտեղ բոլորիս՝ նաև ձեր երեխաներն են ապրում»։

Աղբյուրը՝ Lurer24.am