Օրվա խորհուրդը. մարտի 7

Փորձե՛ք հասկանալ, թե ի՛նչն է հաճելի Տիրոջը, և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք, որովհետև այն, ինչ նրանք ծածուկ անում են, այդ մասին խոսելն արդեն ամոթ է։ (Եփ5.1-12)

Հիսուս

Օրվա խորհուրդը. մարտի 7

«Նմանվե՛ք Աստծուն՝ որպես իր սիրելի որդիներ, և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։

Իսկ պոռնկության և ամեն տեսակ պղծության կամ ագահության մասին նույնիսկ չպետք է խոսվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին։

Վայել չեն նաև գռեհիկ կամ հիմար խոսակցությունները կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։

Մեկ բան հաստա՛տ իմացեք, որ որևէ պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, այսինքն՝ կռապաշտ, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։

Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։

Այսուհետև նրանց հետ հաղորդակից մի՛ եղեք, որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ. որովհետև լույսի պտուղն ամեն բարության, արդարության ու ճշմարտության մեջ է։

Փորձե՛ք հասկանալ, թե ի՛նչն է հաճելի Տիրոջը, և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք, որովհետև այն, ինչ նրանք ծածուկ անում են, այդ մասին խոսելն արդեն ամոթ է։» (Եփ5.1-12)