Ալիևը հայտնել է, որ Հայաստանը պետք է իրեն «նորմալ» դրսևորի, եթե ուզում է օգուտ քաղել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից:
Այս մասին հայտնում է Մեդիապորտ տելեգրամյան ալիքը:
«Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են իրագործել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր. Երևանը ևս կարող է օգուտ քաղել այդ նախագծերից, եթե իրեն նորմալ դրսևորի»:
Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Ղարաբաղյան 2-րդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է։
Ալիևը նաև նշել է, որ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։
«Այս միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի, այդ պատճառով ես կոչ եմ անում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին միանալ նախագծին։
Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային միջանցքն անցնելու է պատմական Ադրբեջանի տարածք Զանգեզուրով և նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծելու»,-նշել է Ալիևը։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը մինչ այս պահը չի արձագանքել Ալիևի հոխորտանքներին:
0Comments