Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին. Փաստաբանների պալատի նախագահ. VIDEO

ԶՈՒ-ի հրամանատարները համարվում են նաև հետաքննության մարմին

ա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին, խոսելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասել է. «Մինչև մարտի 9-ը ՀՀ նախագահը կարող է ՍԴ դիմել: Իմ կարծիքով՝ մինչև մարտի 9-ը ԶՈՒ ԳՇ պետը դեռ համարվելու է Օնիկ Գասպարյանը:

Ըստ Սահմանադրության 155 հոդվածի՝ ստացվում է, որ նույնիսկ նախագահն ու վարչապետը միասին չեն կարող Օնիկ Գասպարյանին հեռացնել, որովհետև չի լրացել 5 տարվա ժամկետը, այս տեսակետը ևս իրավունք ունի գործելու»:

Հայելի.am-ի փոխանցմամբ՝ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ ԳՇ-ի հայտարարությունն ուղղակի հայտարարություն է, ոչ ռազմական հեղաշրջման փորձ, ինչպես բնորոշել է Փաշինյանը. «Դա ուղղակի հայտարարություն էր, պատկերացրեք, թե ինչ վիճակի էր հասել ԶՈՒ-ն, որ նման հայտարարության էր արել, բայց դա ծայրահեղ կարևոր էր:

ԶՈՒ-ի հրամանատարները համարվում են նաև հետաքննության մարմին, այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով նրանք կարող են քրեադատավարական միջոցառումներ իրականացնել, այդ թվում նաև բերման ենթարկեն, ձերբակալեն, քրեական գործ հարուցեն՝ կապված զինվորական հանցագործությունների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում.