Բա որ մի 500 հոգի «գալավարեզ» մտնեին ԱԺ շենք և անեին այն, ինչ մտմտում ե՞ն. VIDEO

Մանրամասներ

ա

Իրավապահ մարմինները տեղեկություններ էին ստացել, որ չի բացառվում, որ լինեն սադրիչ գործողություններ եւ դրա համար կային բոլոր հիմքերը այդպես մտածելու: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Հիմքերը տարբեր քաղաքական գործիչների, մասնավորապես, Վազգեն Մանուկյանի կողմից տարբեր հարթակներում, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում հնչեցրած կոչերն են: Օրինակ, ասում էր՝ հատ-հատ պատգամավորներին կբերենք: Ասում էր՝ պետք է կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնենք, գրավենք շենքեր: Ասում  է՝ եթե ԳՇ-ն չշարունակի այս գործելաոճը, ապա բանակն ինքը պետք է ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի… այս կոչերը հիմք են տալիս մտածելու, որ միգուցե վազգեն Մանուկյանն ուղիղ իմաստով չի ասում, միգուցե իր հոգու խորքում պատկերացնում է  այլ ճանապարհ իշխանափոխության, բայց անկասկած կգտնվեն ուժեր, որոնք այդ իրողությունը կօգտագործեն, X պահին իրենց սադրիչ գործողություններն ու ծրագիրն իրականացնելու համար: Դա  ինչպե՞ս կարող է տեղի ունենալ: Հավաքվում է բազմահազարանոց ցույց ԱԺ դարպասների մոտ, որի մեջ կլինեն 500 հոգի «գալավարեզներից» բաղկացած, որոնք անհրաժեշտ պահին կարող էին մտնել ԱԺ տարածք եւ անել այն, ինչ  ծրագրում կամ մտմտում են արդեն եւ անգամ փորձել են անել այս ամիսների ընթացքում»,-ասաց Աղազարյանը՝ հավեռլելով, որ այդ ամբողջ տեղեկատվությունն ունենալով իրավապահները միգուցե լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել ԱԺ-ի տարածքում:

«Դա կանխարգելիչ նշանակություն կարող էր ունենալ, միգուցե իզուր անհանգստությամբ»,-ընդգծեց նա:

«Ես վստահ եմ, որ բանակն այդ քայլին չի գնա: Ոչ ոք չի անհանգստանում նույնիսկ մեր բանակի փողոցներում հայտնվելուց, բայց որոշ մարդիկ անհանգստանում են, որ բանակը կհայտնվի Երեւանի փողոցներում եւ զինվորականի շորերով կհայտնվեն այդ նույն «գալավարեզները» եւ կանեն իրենց սեւ գործը»,-հավելեց նա: