Նիկոլ Փաշինյանը խամաճիկ է. նա իրականում երբեք իշխանություն չի ունեցել, հիմա էլ չունի. Արթուր Դանիելյան

Մանրամասներ

ա

«Նիկոլ Փաշինյանն իրականում երբեք իշխանություն չի ունեցել, հիմա էլ չունի, նա, ըստ էության, խամաճիկ է, որով ով հասցնում է, օգտվում  է։ Նա ունի շատ փոքր թիմ, անկհայտ է , որ կեղծիքից զատ ոչինչ չի կարող տարածել։ Կար իշխանական ֆեյքերի կոնկրետ տարածած ինֆորմացիա, թե իբր ես եմ կանգնած «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ մեջքի ետեւում, որն, իհարկե, իրականությանը չէր համապատասխանում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի բակում ասաց «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը։ 

Նա նշեց, որ իր կարծիքով՝ այդ հանգամանքը ներիշխանական խժդժությունների ապացույց է․ «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում երբեք իշխանություն չի ունեցել, հիմա էլ չունի, նա, ըստ էության, խամաճիկ է, որով ով հասցնում է, օգտվում  է։ Նա ունի շատ փոքր թիմ, անկհայտ է , որ կեղծիքից զատ ոչինչ չի կարող տարածել։ Առանձին գործող անձինք չեն հասկանում, որ իրենց գործողությունների արդյունքում կազմաքանդվում է հայկական պետականությունը»։

Նրա խոսքով՝ մարդիկ դժվարությամբ են հավատում, որ այս պրոցեսները կրում են մանուպիլատիվ բնույթ․ «Տակը որեւիցե հող, ապացույց չկա։ Ես ժողովրդի հետ շփվում եմ, իրենց թվում է, որ, եթե ծուխ կա, կրակ էլ կլինի, այսինքն՝ կարող է Արա Սաղաթելյանը առնչություն չունենա, բայց իր ընկերն ունենա։ Ես հավաստիացնում եմ Ձեզ, ժողովուրդ ջան, որեւէ ապացույց չկա, պարզապես որոշում են կարել, կարում են»։