Մի օր ֆիքսելու ենք, որ թուրքական բանակը մտել է Հայաստան, որովհետև ներքին դիմադրություն չի լինելու և չի լինելու արտաքին աջակցություն. VIDEO

Եթե չկարողացանք ձևավորել իշխանություն, ավելի ազնիվ է մեր կանանց ու երեխաներին Հայստանից դուրս հանելը, որովհետև թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր
նփ

ա

Հայաստանում պետություն ունենալու և չունենալու պայքար է, ինչքան էլ բարդ է իրավիճակը, ինչքան էլ ճգնաժամը խորքային է, նրա ձևակերպումը պարզ է և հանգում է մի նախադասության՝ պետություն, թե չպետություն: Գնում է պարզ և մարդկանց հասկանալի մի պայքար և սրա, որ կողմը կհաղթի՝ պետությա՞ն, թե՞ չպետության, կախված է առաջիկա ամիսներից. այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո որոշակի տրամաբանական փուլեր են անցել, պատերազմից անմիջապես հետո պետական համակարգում, ժողովրդի մեջ եղել է շոկային վիճակ, և այդ տրամադրությունն աստիճանաբար անցնում է:

Հովհաննիսյանի խոսքով՝ երբ հայկական բանակի վերնախավը մեզ զգուշացնում է, որ մեր պետությունը կանգնած է կործանման եզրին, դրանից հետո քննարկել՝ ո՞ր հանրահավաքում ինչքա՞ն մարդ եկավ, չորրորդական հարցեր են. «Ուզում եմ դիմել հասարակության այն մասին, որը տանն է, մշտապես դիտորդ են՝ ուզում եմ պարզ բոլորին առաջարկել կարդալ հայկական բանակի հայտարարության տեքստը: Գիտե՞ք, երբ մեկ տարի առաջ Էրդողանն ու Ալիևն էին սպառնում, հայ հասարակությունը չլսեց, ու ստացանք պատերազմ, հիմա մենք չենք լսում մեր բանակի զգուշացումն ու գնում ենք կործանման, էլ ո՞ւմ պետք է լսենք: Մենք չենք լսում թշնամու զգուշացումը, մեր անվտանգության միակ հույսը՝ հայկական բանակի վերնախավը զգուշացնում է՝ էլի չենք լսում, այդպես հնարավոր չէ։

Հովհաննիսյանի խոսքով՝ սա ներքաղաքական, իշխանություն -ընդդիմություն խնդիր չէ, քանի որ Հայաստանում չկա իշխանություն, և կռիվը իշխանության ձևավորման համար է։

«Եթե մենք առաջիկա կարճ ժամանակում չկարողացանք ձևավորել էֆեկտիվ գործողություն, իշխանություն, ավելի ազնիվ է մեր կանանց ու երեխաներին Հայստանից դուրս հանելը, որովհետև թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր: Եթե մենք չենք ձևավորում էֆեկտիվ իշխանություն, պետության սահուն փլուզումը չի կանգնի, պետական համակարգը սկսելու է չաշխատել, մենք ունենալու ենք տարբեր կոլապսներ՝ տնտեսական, վերջում անվտանգային, և մի օր ֆիքսելու ենք, որ թուրքական բանակը մտել է Հայաստան, որովհետև ներքին որևէ դիմադրություն չի լինելու և չի լինելու արտաքին աջակցություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե հայկական բանակի հանդեպ վերաբերմունը միշտ եղել է բարձր նշաձողի վրա, հիմա այդ նույն վերնախավը, երբ խոսում է վտանգի մասին, որ ապակառուցողական քաղաքականության արդյունքում պետությունը կործանման եզրին է, մեր անվտանգության երաշխավորին չեն լսում, Հովհաննիսյանը նկատեց, որ մինչև սեպտեմբերի 27-ը ամիսներ շարունակ 20-25 տարբեր կուսակցականներ, տարբեր սոցիալական շերտերից մարդիկ, զգուշացնում էին, որ լինելու է պատերազմ, սակայն  ուշադրություն չդարձրեցին և ունեցանք պատերազմ, որի նման պարտություն մենք շատ երկար տասնամյակներ չենք ունեցել։

 «Հիմա զգուշացնում ենք, որ Հայաստանը պետություն չունենալու ճանապարհին է և չասենք, որ 21-րդ դարում դա հնարավոր չէ, աշխարհը թույլ չի տա: Մենք տեսանք չէ՞ աշխարհն, ինչպես թույլ տվեց ծննդատների ռմբակոծումը, ֆոսֆորային զենքի օգտագործումը, խաղաղ բնակչության հրթիռակոծումը, «Եվրանյուզի» երկու -երեք սյուժեով էր ամեն ինչ ավարտվում, և Մակրոնի երկու -երեք կոշտ հայտարարությամբ ավարտվեց: Ի դեպ՝ Մակրոնն ու Էրդողանն արդեն հարազատներ են, մեծ ծրագիր են քննարկում և արդյունքում մնաց մեր Արցախը և մեր սերունդները, որ զոհեցինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։