Ալեն Սիմոնյանը շատ է նեղվել. պատճառը Սոֆյան է

Մանրամասներ

ա

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչպես երևում է, շատ է նեղվել, որ Սոֆյա Հովսեփյանը լքել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նա մի առանձին հատված նվիրեց տիկին Հովսեփյանին, ով ընդամենը համարձակվել էր համախմբվածության կոչ անել:

«Մեր նախկին գործընկեր Սոֆյա Հովսեփյանը խոսում է համախմբվելու մասին այն պարագայում, երբ ընդամենը վերջերս տարանջատվել է այն թիմից, որի շնորհիվ հայտնվել է ԱԺ-ում:

Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ինքն այդ թիմի անդամ էր, բավականին տարանջատված է եղել»,-ասաց նա: