Բանակը Նիկոլ Փաշինյանի կողքին է, իսկ 40 հոգին բանակ չի, դա կորպուսի հրամանատարներն են. «Իմ քայլի» պատգամավոր

Մանրամասներ

ա

Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի, դա պետական ինստիտուտ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի, դա պետական ինստիտուտ է, իսկ մնացած մեկնաբանությունները ես կտամ վաղը»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորի հավաստմամբ՝ էական չէ, թե ով կլինի այդ կառույցում:

«Գլխավոր շտաբը պետական ինստիտուտ է, ով ուզում է ներսում լինի, գեներալներով կամ անձերով չի պայմանավորված այդ կառույցը»,- մեկնաբանեց Արմեն Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանը հավելեց, որ բանակը Նիկոլ Փաշինյանի կողքին է և միշտ էլ եղել է:

«Ես կառավարության կողքին եմ: Այո, բանակն էլ Փաշինյանի կողքին է և այդ 40 հոգին բանակ չի, դա կորպուսի հրամանատարներն են»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօր Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ՝Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: