Չի կարելի, չի կարելի. Ալեն Սիմոնյանը զայրացավ՝ Աննա Հակոբյանի մասին լսելով

Մանրամասներ
աննա հակոբյան ալեն սիմոնյան

ա

Այսօր լրագրողներն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ չի ընդունել Արայիկ Հարությունյանի սենյակում Սեյրան Օհանյանի կողմից ներկայացրած ծրագիրը, որը թույլ կտար իրավիճակից դուրս գալ:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել զինվորականներին:

Լրագրողի դիտարկմանը, որ միգուցե պետք է Աննա Հակոբյանին հարցնել, ով պատերազմի ժամանակ եղել է հրամանատարական կետում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց առաջարկով, որ միգուցե կարելի է Միքայել Մինասյանից հարցնել: Երբ լրագրողը նշեց, որ Աննա Հակոբյանն օպերատիվ շտաբում է եղել, Ալեն Սիմոնյանը ափերից դուրս եկավ. «Չի կարելի, չի կարելի, չի կարելի, կդադարեմ ձեր հարցերին պատասխանել… »: